Foto

Վարչապետը նաև «հրշեջ» է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Նիկոլ Փաշինյանը «հրշեջի» նման շտապում է այնտեղ, որտեղ մամուլը, ընդդիմախոսները խնդիր են տեսնում։ Փորձում է հերքել իրենց մասին տարածված տեղեկությունները:

Օրեր առաջ գրել էինք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը ներկուսակցական խնդիրների մասին սուր ելույթ է ունեցել եւ արժանացել Փաշինյանի զայրույթին, ապա բացարկ ներկայացրել` հրաժարվելով ՔՊ վարչության անդամի թեկնածությունից։

Փաշինյանը հիմա փորձում է ապացուցել, որ նման բան չկա, իր հին ընկերոջ` Սիմիդի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի եւ հանգստյան օրերին` «Երեւանը կարոտել էի» խորագրով տեսանյութում ներառել էր նաեւ Սիմիդյանի հետ սուրճ խմելու կադրեր:

Գրել էինք, որ Փաշինյանը ծանր է տարել իր թերթի նախկին գանձապահ Արուսյակ Մանավազյանի անձնական կյանքի վերաբերյալ բացահայտումները եւ որոշ ժամանակ թույլ չի տվել, որ իր կողքին երեւա, մեր հրապարակումից հետո Արուսյակը կրկին հայտնվել է Փաշինյանի կողքին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․ 09․ 25 թ