Foto

Հայաստան - Պորտուգալիա. երկրպագուներն արդեն գալիս են ստադիոն (տեսանյութ)

Հայաստանի եւ Պորտուգալիայի հավաքականների հանդիպման մեկնարկից 3 ժամ առաջ երկրպագուներն արդեն հավաքվում են Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մոտ։ Տոմսերի QR կոդերը պետք է ակտիվանային 16:00-ից։

Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես էր եկել հայտարարությամբ․

«Հարգելի՛ երկրպագուներ,

Հայաստան - Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ տեղեկացնում ենք, որ «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գործելու են ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր:

Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր:

Եթե պարզվի, որ տոմսը կեղծ է, և խարդախության զոհ եք դարձել, ապա պետք է դիմել ՆԳՆ ոստիկանություն՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար:

Բոլոր երկրպագուներին հորդորում ենք մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ՝ հերթերից խուսափելու համար»։

ԱԱ-2026, ընտրական փուլ 

F խումբ, առաջին տուր

Հայաստան - Պորտուգալիա՝ 20:00

Գլխավոր մրցավար՝ Էնթոնի Թեյլոր (Անգլիա)