Foto

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մասնակցում են ՖԻԴԵ-ի «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարին

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ՖԻԴԵ-ի «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջին տուրում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը: Պարտություն կրեց Ռոբերտ Հովհաննիսյանը: 

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ու բաղկացած է 11 տուրից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 15-ին: Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին։