Foto

Գործող կառավարչի համար սպառնալիք են բոլոր այն անձինք, ովքեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ. Աբրահամյան

Այսօր քաղբանտարկյալ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի ծննդյան օրն է, որը վերջինս նշում է ճաղերի հետևում: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշում է՝ ՀՀ իշխող ռեժիմը նախ Դավիթին հայրենիքից ու հայրենի օջախից զրկեց, հետո արդեն ազատությունից:

«Գործող կառավարչի համար սպառնալիք են բոլոր այն անձինք, ովքեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ, առավել ևս` պայքարում են իրենց ու այլոց իրավունքների պաշտպանության համար:Ծնունդդ շնորհավոր, Դավիթ ջան: Ազատությո՛ւն Դավիթին ու բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է պատգամավորը։