Foto

«Եռաբլուր»-ում էլեկտրամատակարարման խաթարման պատճառը տարածքը սնուցող օդային գծի վնասումն է եղել. ՀԷՑ-ի պարզաբանումը

էլեկտրամատակարարման խաթարման պատճառը տարածքը սնուցող օդային գծի վնասումն է: Այս մասին հայտարարում են Հայաստանի էլեկտրական ցանցերից:


«Հոսանքազրկումը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ 07:18-ի սահմաններում, սակայն դեպքի մասին «ՀԷՑ» ՓԲԸ-ի Կարգավարական ծառայությունը տեղեկացվել է միայն 10:12-ին:

Հայտնում ենք, որ թեպետ տարածքի անխափան էլեկտրասնուցման վերահսկողությունը վերապահված է այլ մարմինների, սակայն տեղեկատվությունը ստանալուն պես «Եռաբլուր» պանթեոնի տարածքում աշխատանքաներ են իրականացվում «ՀԷՑ» Շենգավիթ շահագործման շրջանի օպերատիվ կարգավարական ծառայությունը, օդային գծի 2 բրիգադներ, տեղում աշխատում է էլեկտրալաբարատորիա և հաղորդալարերի վերանորոգման 1 բրիգադ:

Վնասված հաղորդալարերի նախնական զննումից պարզ է դարձել, որ հոսանքազրկումը կարող է լինել արտաքին հնարավոր ներգործությունը:

Փաստի առնչությամբ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ «Եռաբլուր» պանթեոնում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է:

Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում բացվել է «Արցախի կանչ» հուշարձանը, որի բացման ժամանակ հոսանք չի եղել:

Իշխանություններն այսօր փորձել են խոչընդոտել Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության անցկացմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Փորձել են խոչընդոտել և դրա համար սկզբից ցանկացել են չթողնել, բանավոր մեզ ասել են՝ չգաք, բացումն այսօր չանեք, որից հետո ասել են՝ ուժ ենք կիրառելու: Հետո երևի հասկացել են, որ նման քայլի գնալը շատ սխալ կլինի իրենց կողմից, ուղղակի մի փոքր վատություն են արել, լույսերն են անջատել և չեն թողել այստեղ տեղադրել բարձրախոսներ, որ մարդիկ, ծնողները զոոհվածների իրենց սրտի խոսքն ասեն»,- ասաց նա