Foto

Մասնագիտությամբ ստախոսը. Անդրանիկ Թևանյան


Մասնագիտությամբ ստախոսը

__________


Խաբում է ու ստում։ Ստում է ու խաբում։ Ասում է` պատերազմը խաղաղություն է, իսկ պարտությունը` հաղթանակ։ 


Ասում է, որ ինքնիշխան դառնալու համար պետք է պարտվեինք, Արցախը հանձնեինք, շարունակենք պարտվել։


 Է՜լ  ավելի ինքնիշխան լինելու համար անոնսում է տարածքային նոր զիջումներ։ Միակողմանի զիջումը ներկայացնում է որպես բաղձալի երազանք։ 


Նա էշի տեղ է դնում իրեն հավատացողներին։


Բոլորիս խնդիրը Հայաստանն անասնաֆերմայի վերածելու նրա քաղաքականության մերժումն է։ Նիկոլ Փաշինյանի մերժումը։