Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում, մեզ համար ողբերգություն է և մեծ ցավ», – ասել է Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև բանակցությունները տեղի են ունեցել Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։
Աղբյուրը՝ shantnews.am