Foto

Արարատ-Արմենիան նոր հարձակվող ունի. պաշտոնական

«Արարատ-Արմենիա» ակումբը համալրել է իր կազմը պորտուգալացի հարձակվող Ռոդրիգու Ռամուշով։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

21-ամյա ֆուտբոլիստը հանդիսանում է «Բենֆիկայի» սան։ Նա հանդես է եկել «Բելենենսեշի» և «Բ-ՍԱԴ»-ի պատանեկան ու երիտասարդական թիմերում, ինչպես նաև խաղացել է «Էշտորիլ» և «Տոնդելա» ակումբներում։

Ռամուշի և «Արարատ-Արմենիայի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։