Foto

Խարդախության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օգոստոսի 12-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Առինջ գյուղի Աբովյան փողոցից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 41-ամյա տղամարդու։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նա հետախուզվում էր խարդախության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։