«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կրկին անդրադարձել է 2020 թվականին «Ոսկե գնդակ» չստանալու փաստին:
Լեհ ֆուտբոլիստը համարվում էր մրցանակի գլխավոր հավակնորդը, սակայն France Football-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով, առաջին անգամ չեղարկեց տարվա լավագույն ֆուտբոլիստների և մարզիչների ընտրության քվեարկությունը:
«Դա իմ կարիերայի գագաթնակետն էր, ես «Բավարիայի» հետ հաղթել էի ամեն ինչ: Ամենաբարդն այն է, որ մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Լևանդովսկին:
2020 թվականի դեկտեմբերին լեհ հարձակվողը ՖԻՖԱ-ի կողմից արժանացել է «The Best» մրցանակին՝ ճանաչվելով տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Աղբյուրը`ArmSport.am