Foto

Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել 3 քաղաքացու

Օգոստոսի 11-ին, ժամը 15։30-ին Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները հեծանվանավակից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով  մոտենալ հեծանվանավակին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Ջրափրկարարները մոտ 200 մ հեռավորությունից անվնաս ափ են դուրս են բերել երեք քաղաքացու։