Foto

Մի քանի ԶԼՄ-ներ մահացած զինծառայողի անունը սխալ են գրել. ՊՆ մամուլի քարտուղարը հորդորում է կատարել ուղղումներ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն այսօր մահացած զինծառայողի անունը սխալ նշած լրատվամիջոցներին կոչ է անում ուղղել սխալը։

«Պաշտպանության նախարարությունը, թեև ԶԼՄ գործընկերներին բազմիցս բացատրել, հիմնավորել և հորդորել է, որ մահվան դեպքերի վերաբերյալ նախքան պաշտպանական գերատեսչության համապատասխան հաղորդագրության տարածումը, մամուլի հրապարակումներ կատարելը նպատակահարմար չէ՝ պայմանավորված բազմաթիվ հանգամանքներով (տվյալների անճշտություններ, տեղեկատվական անվտանգության կանոններ և այլն), այդուհանդերձ նմանօրինակ դեպքեր շարունակում են արձանագրվել: 

Մամուլում քիչ առաջ արված հրապարակումներում մահացած զինծառայողի անունը սխալ է նշվել: ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք կատարել համապատասխան ուղղումներ և գործունեություն ծավալելիս առաջնորդվել անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ»,- ասվում է ՊՆ մամուլի քարտուղարի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝  այսօր հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։