Foto

ՌԴ-ն Արցախից տեղահանվածներին մարդասիրական օգնություն է տրամադրում

Մասիս համայնքում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մարդասիրական փաթեթների բաշխումը: Օգնությունն արդեն ստացել է մոտ 100 ընտանիք՝ չորս բնակավայրերում՝ Ազատաշենում, Արգավանդում, Գեղանիստում և Արբաթում: Օգնության յուրաքանչյուր հավաքածու պարունակում է 25 կիլոգրամ հիմնական սնունդ և մի քանի ամսվա համար նախատեսված հիգիենայի միջոցներ, ինչպես նաև փոքրիկների համար մանկական սննդի պաշար:

«Կարիքավորներից շատերն արդեն երկրորդ տարին է, ինչ ապրում են Մասիսում՝ փորձելով կենցաղը կազմակերպել նոր վայրում։ Նախկինում կողք կողքի ապրած ընտանիքները և նույնիսկ հարազատները ցրված են Հայաստանի տարբեր քաղաքներով։ Այսպիսի ակցիաների շնորհիվ մարդիկ զգում են, որ իրենք մոռացված չեն», - ասվում է «Ռուսական մարդասիրական առաքելության» տելեգրամյան ալիքում։

«Շնորհակալություն այս դժվար ժամանակներում աջակցության համար»,- նշել են օգնություն ստացողները, որոնց թվում կան բազմաթիվ բազմազավակ, միայնակ և տարեց մարդիկ: Հայաստանում Արցախից տեղահանված անձանց համար նախատեսված 140 տոննա մարդասիրական օգնության ակցիան իրականացնում է «Ռուսական մարդասիրական առաքելության» և Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համատեղ: Օրեր առաջ հաղորդվեց, որ Արցախից բռնի տեղահանված 30 հազար մարդ օգնություն կստանա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում