Foto

Մուսաևը գնահատել է Սպերցյանի՝ «Կրասնոդար»-ից հեռանալու հավանականությունը

«Կրասնոդար» ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը մեկնաբանել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր հեռանալու մասին լուրերը, գրում է armsport.am-ը:

«Դուք նշել էիք, որ տրանսֆերային գործարքները 99%-ով ավարտված են: Սա նշանակո՞ւմ է, որ Սպերցյանը մնում է: Վերջին օրերին ոչինչ չի՞ փոխվել», - հետաքրքրվել է լրագրողը:

«Ինձ ոչինչ չեն հայտնել, Էդուարդի հետ կապված նորություն չկա: Այնուամենայնիվ, մեկ տրանսֆեր դեռ հնարավոր է՝ թե՛ մեկնող, թե՛ նոր խաղացող ներգրավելու առումով: Եթե գտնենք ցանկալի խաղացողին, և ամեն ինչ համաձայնեցվի: Այս պահին ավելին չեմ կարող ասել: Ամենայն հավանականությամբ, ոչինչ չի փոխվի, և մենք կշարունակենք խաղալ ներկայիս կազմով մինչև Նոր տարի»,- ասել է Մուսաևը մամուլի ասուլիսում:

Օգոստոսի 2-ին «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում 1:0 հաշվով հաղթել է «Դինամոյին»՝ Կորդոբայի խփած գոլի շնորհիվ: