Հայաստանի պատանիների հավաքականը ճանաչվել է Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող: Այս մասին հայտնել է ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ավարտված առաջնությունում՝ Հայաստանի տղաների թիմը դարձել է լավագույնը Միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի շնորհիվ:
Ավելի վաղ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Գրիգոր Ղազարյանն ու Հարություն Հովհաննիսյանը, բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Դարմոյանը: Առանձին վարժություններում մեդալներ էին նվաճել Դավիթ Առաքելյանը, Կարապետ Կարապետյանը, Ալեն Զուրաբյանը: