Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատի Բեշտեփե Միլլեթ ցուցասրահում կայացած արարողության ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին հանձնել է երկրի բարձրագույն պետական պարգևը՝ Դևլեթ Նիշանիի շքանշանը։
Իր ելույթում Էրդողանը նշել է, որ Տոկաևի իմաստուն ղեկավարության ներքո Ղազախստանը դարձել է տարածաշրջանում խաղաղության և կայունության աղբյուր: Թուրքիայի նախագահը ընդգծել է երկրների միջև ռազմավարական համագործակցության հաջող զարգացումը՝ նշելով Ղազախստանի դերը Թյուրքական պետությունների կազմակերպության ամրապնդման գործում:
«Ես հավատում եմ, որ դուք մեր Պետական շքանշանը կհամարեք մեր երկրների միջև անխզելի եղբայրական կապի հզոր խորհրդանիշ և կկրեք այն հպարտությամբ։ Թող Ամենակարողը պահպանի մեր բարեկամությունը», - եզրափակել է Թուրքիայի նախագահը։