• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Պետության օրինական շահերին պատճառվել է 1 միլիարդ դրամից ավելի վնաս․ քրեական ոստիկանության բացահայտումը




Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ 2016-22 թվականներին պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գույքային վնասի վերաբերյալ:

ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին տեղեկացնում են, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոնի» փորձագետ-գնահատողը, իր պաշտոնավարման տարիներին` 2016-22 թվականներին, շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, ծառայողական լիազորություններն օգտագործել է պետական շահերին հակառակ և պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող` ավելի քան մեկ միլիարդ 300 միլիոն դրամ ընդհանուր արժեքով 15 անշարժ գույքի գնահատման հաշվետվություններում ներառել է կեղծ տվյալներ: Արդյունքում գույքերը գնահատվել են անհամեմատ ցածր` ընդհանուր 300 միլիոն դրամից քիչ ավելի, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` մեկ միլիարդ տասներկու միլիոն 209 հազար դրամի վնաս:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնեական անփութության հատկանիշներով:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ


    Հայ բժիշկը Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը


    Կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 5 քաղաքացի


    Դիվանագետների համահայկական խորհրդի և Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի (ՌԴ) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր


    ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին


    Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի


    Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կքննարկվեն Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում


    Եթե մենք «թուրանական միջանցքը» բացենք, կփակենք Հայաստանի ապագան, կդառնանք Ղարաբաղ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)


    Ապօրինի գույք. ԱԻՆ նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր, շուրջ 200 մլն դրամ


    Միջնորդություն ենք ներկայացրել քննիչին` գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու մասին. Խուդոյան

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]