Նյու Յորքում հրացանով զինված տղամարդը մտել է Մանհեթենի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենք և կրակ բացել՝ սպանելով 1 ոստիկանի և 3 քաղաքացիական անձանց, հայտնում է nbcnews.com-ը:
Հրաձիգը գործել է միայնակ։ Նա նույնականացվել է որպես 27-ամյա Շեյն Դևոն Թամուրա, Լաս Վեգասից։ Արարքի դրդապատճառը դեռևս պարզված չէ։ Նշվում է, որ ավելի ուշ նա ևս մահացել է հրազենային վնասվածքներից:
Պարկ պողոտա 345 հասցեում գտնվող շենքում տեղակայված են մի քանի խոշոր բիզնեսներ, այդ թվում՝ Blackstone-ը, KPMG-ն և NFL-ը։