Հարգելի ընդդիմություն ցավոք դուք կրկին չունեք Փաշինյանի տապալված հարձակման դեմ հակահարձակման պլան․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրել է.
Ավելի լավ է տղամարդավարի կամ, եթե կուզես հավատավորավարի արձանագրես, որ պարտվել ես ՀԱԵ դեմ նախաձեռնածդ արշավը ամբողջությամբ այս պահի դրությամբ:
Չունես որևէ վարժություն կամ պլան որից չես վախենում, չունես որևէ խումբ և խմբավորում որին վստահում ես, վստահ չես ոչ ՔՊ-ական լայն շրջանակների ոչ էլ նեղ շրջանակներիդ վրա: Ինքդ ես տեսնում, որ ուժայիններդ լոյալ են պլաններիդ, պատգամավորներդ արդեն ճարպակալել ու ալարկոտ են դարձել հարմարվելով փաբերից ու պարտքերից դուրս պաշտոնյա փողկապավորի կյանքին: Վերին բյուրոկրատական ապարտդ բացի անառողջ և քայքայիչ ներքին ամբիցիաներից, խարդավանքներից, պարգևավճարներից ուրիշ որևէ այլ մոտիվացիաներ չունի:Միջին և ստորին բյուրոկրատական մասնագիտական ապարատը ճկռալով իր ուսերին է տանում վերին կուսակցական ու բյուրոկրատական կառավարիչներիդ ձախողումների շտկումները: Հաշվում ես ու հաշվում ՀԱԵ-ի արշավի քո exit plan-ի տարբերակները և էդտեղ էլ լուծում չես գտնում, որովհետև exit plan-դ արտաքին շահառուներիդ վրա վաճառել չես կարող, կարող ես վաճառել միայն արշավն առանց հանգուցալուծման, որը նրանք չեն գնելու:
Էս խնդիրներից խոսի, թե չէ վարդավառը, ռեստորաններում անհոգ կյանքը, Սևանը, տուրիզմը և այլ կատարյալ անէական բաները էական ցույց տալը կարող են անել ֆեյքերդ: Եթե վիճակն այքան վատ է, որ որոշել ես ֆեյքերիդ գործն անել միանգամից քո մասին երրորդ դեմքով գրի «փրկիչ» և վերջ:
Իմիջիայլոց հանգստիդ ընթացքում շրջանակներդ ամբողջությամբ տապալել են ՀԱԵ-ի դեմ նախաձեռնածդ արշավի ոչ քաղաքական այլ իբր «բարոյա-հավատավորական» արշավը: Դու տանջվում ես, սաղմոս ես կարդում հոգևորականներից շատ, որ դա ցույց տաս որպես բարոյա-հավատավորական արշավ, իսկ նրանք բութ բութ դա դարձնում են քաղաքական արշավ եկեղեցու դեմ: Աշխատիր հետները արձակուրդի ընթացքում, թե չէ վարի են տվել կոնցեպտդ:
Հարգելի ընդդիմություն ցավոք դուք կրկին չունեք Փաշինյանի տապալված հարձակման դեմ հակահարձակման պլան: Նա արդեն սովորել է, որ հարձակումից և նույնիսկ տապալված հարձակումից հետո միևնույն է անհոգ կարող է լինել, որովհետև քաղաքական դիսկոմֆորտի և վտանգավոր քաղաքական իրավիճակի մեջ չի հայտնվելու: Քաղաքական լուծումների, վարժությունների, գործողությունների առաքելությունն ու գործը ձերն է: Ձերը ոչ մի պարագայում իրավիճակի քննադատելի ու դատապարտելի վիճակի ֆեքսումը չէ միայն, դա կարող են և անում են բոլոր նրանք ովքեր ունեն պրոտեստ: Ձերը քաղաքական գործընթացների, պատասխանատվության կանչման, կանխման, հակահարձակման և քաղաքական իշխանություն դառնալու ձգտումն ու առաջարկն է այդ նույն քննադատելի ու դատապարտելի երևույթները արձանագրող պրոտեստանտների ռեսուրսով և միջոցով:
P.S. Էս երկրում տեսնես կլինի մի օր մի քաղաքական ուժ, կենտրոն, բևեռ ով իշխանություն դառնալու ամբիցիա կունենա ոչ թե իշխանութուն ստանալու ամբիցիա: Չեք ստանալու իշխանություն մինչև չուզենաք դառնալ իշխանություն: