Foto

Աննա՛, դու ո՞վ դարձար, որ որևէ մեկին ասես՝ «հեռավոր գեղից» ու «գեղցու ակցենտով» խոսող․ Ֆարմանյան

Ինչու են քաղաքական խուժաններն այդքան նեղվել երեկվա գրառումիցս


Ասել էի մի պարզ բան. Նիկո՛լ, դու ու Աննան խաբել եք հայ ժողովրդին: «Ժողովու՜րդ ջան, ես ձեզնից մեկն եմ» գոռալով եկել եք իշխանության ու աղքատացած ժողովրդի հաշվին դարձել Հայաստանի ամենաանկուշտ ու ամենալպիրշ օլիգարխները:  

Ապացույցը ձեր օլիգարխացած կենցաղը, էլիտար հագուկապը, լպիրշ բառապաշարն ու թագավորական վայելքներն է՝ զրահապատ մեքենաներ, ինքնաթիռ ու ուղղաթիռ, հերմեսներ ու գուչչիներ, ռոլսռոյսներ, ֆիլիպպատեկներ ու շանելներ, աֆրիկյան սաֆարի, ձի, սև իկրա և այլն: 

Նիկոլը ճիշտ է հասկանում. հայ ժողովուրդը, եթե Ռոբերտ Քոչարյանի այլընտրանք լինելու ֆոնին իրեն ներել է ազգային-պետական շահերի անբարո վաճառքն ու պետության սողացող կազմաքանդումը, կյանքում չի ներելու իրենց հաշվին միլիարդատեր օլիգարխներ դառնալն ու նույն ժողովրդին արդեն վերևից նայելն ու վիրավորելը: 


Աննա՛, դու ո՞վ դարձար, որ որևէ մեկին ասես՝ «հեռավոր գեղից» ու «գեղցու ակցենտով» խոսող: Երեկ քեզ հենց դա էի հիշեցրել: #himaovehishum, թե ով եք դուք եղել մինչև «հեղափոխությունը»: Դուք արդեն մոռացել եք, բայց ժողովուրդը լավ հիշում է: 

Դուք կորցրել եք իրականության զգացումը. սթափվե՜ք գժուկներ, ձեզ սառը ցնցուղ է սպասվում: 

Հ.Գ. 1 - Հղի կնոջը վրաերթի ենթարկածն ու անբարոյի նման դեպքի վայրից թռածը նեղվել է , որ իր հղի կնոջ նկարն եմ իրենց հիշեցրել: 

Հ.Գ. 2 - Հայկական տրագիկոմեդիա. հեղափոխություն առանց հեղափոխականների ու հեղափոխականներ առանց հեղափոխության:

Սամվել Ֆարմանյան