Foto

ՊՆ-ն հերքում է Ջերմուկում դիրք կորցնելու մասին տեղեկությունը, բայց խուսափում է ասել՝ չպահվող դիրք եղել է, թե ոչ

Համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր Ջերմուկում ադրբեջանցիները գրավել հայկական նոր դիրք և էլի առաջ եկել չի՝ համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՊՆ մամլո խոսնակ Արամ Թորոսյանը։ 
«Բացարձակ ապատեղեկատվություն է»,- պնդեց նա։ 

Հարցին, թե եղե՞լ են նախորդ օրերին կրակոցներ՝ նա նշեց. «Հրադադարի էական, թիրախային և ինտենիսվ խախտումների պարագայում պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, ինչպես նախորդիվ դա արել ենք»։ 

Տեղեկությունն առաջինը հրապարակել էր Yerkir.am-ը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը դիրքը գրավել է դեռ 8 օր առաջ։ Այն, այսպես կոչված, «չպահվող դիրք» է եղել՝ բարձունք և գրեթե մոտ Ջերմուկ քաղաքին։  
Հարցին, թե առհասարակ, «չպահվող դիրք կարող է լինե՞լ, և եթե չպահվող դիրք է, հնարավո՞ր է այն գրավել առանց կրակոցի՝ Թորոսյանը չպատասխանեց՝ առաջարկելով առաջնորդվել արդեն հայտնած տեղեկատվությամբ։