Foto

Նալբանդյան փողոցը փորել, կիսատ եք թողել. Էդ կիսաքանդ վիճակ չպիտի երկար տևի. Ավինյան

Լարերը գետնի տակ անցկացման ծրագրի հետ կապված մենք մի քիչ պլանավորման խնդիր ունենք, որովհետև անընդհատ աչքիս երևում են այն հատվածները, որ կիսատ ենք թողել Նալբանդյան փողոցի վրա, ի՞նչ է պատճառը, ի՞նչ խնդիր ունի կապալառուն, ինչի չի ավարտում այդ հատվածները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Զեկուցեց, որ այդ աշխատանքները երկու փուլի են բաժանել՝ խրամուղների փորման, լարերի անցկացման և երկրորդ փուլով պետք է տեղադրվեն հենասյունները և լեդերը։

Ճիշտ չի լինի, եթե ասենք, որ աշխատանքները հետ են ընկել, Նալբանդյան փողոցում աշխատանքներն ընթանում են, մի քիչ ընդհատում ունեցել ենք կապված լայնակի հատումների հետ, բայց ընդհանուր առմամբ այդտեղ խնդիր ունենք խրամուղիների փակման մասով»։

Ավինյանն էլ արձագանքեց. «Շատ կարևոր է, որ աշխատանքները մի կետում սկսվեն և տենց շատ երկար չտևի էդ կիսաքանդ վիճակը»։