Foto

Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է

Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է  հուլիսի 27-ին՝ ժամը 22։16-ին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին՝ ժամը 14։20-ին։ Խոսրովի պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել էր խոտածածկույթի հրդեհ։

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։

Հրդեհը մեկուսացվել էչ հուլիսի 26-ին, ժամը 19։04-ին։

Խոսրովի պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են եղել նաև Ոստիկանության ուժեր, արգելոցի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ և բնակիչներ, ինչպես նաև ՊՆ ուղղաթիռ:

Այրվել են մոտ 3 հա խոտածածկ տարածք, ծառեր և թփուտներ։

Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։

Հրդեհաշիջման աշխատանքները տեղում ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: