Հուլիսի 26-ին ժամը 13։40-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում է Գազպրոմ Արմենիան։
Նշենք, որ գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։