ՌԴ Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ․ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 171 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 77.1 կմ խորության վրա։