Հայ առաքելական եկեղեցին այս կիրակի՝ հուլիսի 27-ին, կնշի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը ժողովրդին առավել հայտնի է որպես Վարդավառ։ Տոնն ընկած է Զատիկից 98 օր հետո՝ ժամանակահատվածը տատանվում է հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը։
Վարդավառը Հայաստանի ամենասիրված ու զանգվածային տոներից է, որը համատեղում է քրիստոնեական և հեթանոսական ավանդույթները։ Քրիստոնեական հավատքով, այս օրը հիշատակվում է Քրիստոսի Պայծառակերպությունը Թաբոր լեռան վրա՝ առաքյալների աչքի առաջ։ Մինչդեռ տոնի արմատները հասնում են նախաքրիստոնեական շրջանին։ Հնում այն կապվում էր հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Այդ օրերին Աստղիկին նվիրված մեծ տոնախմբություններ էին կազմակերպվում․ մարդիկ վարդեր էին նվիրում, աղավնիներ բաց թողնում, և միմյանց վրա ջուր ցողում։ Այս վերջին սովորությունը, որպես ջրի պաշտամունքի խորհրդանիշ, պահպանվել է նաև մեր օրերում և վերածվել է տոնի ամենասպասված ու զվարճալի մասի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում