Այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 41,814 տոննա ծիրան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ծիրան հիմնականում արտահանվել է Ռուսաստան (36,045 տոննա), Վրաստան (3,711 տոննա) և Ուկրաինա (1,152 տոննա):
Ըստ նախարարության տվյալների` Հայաստանից ծիրան է արտահանվել նաև Բելառուս, Բոսնիա և Հերցոգովինա, Սերբիա, ԱՄԷ, Գերմանիա, Ղազախստան, Ֆրանսիա, Բելգիա, Չեխիա։
Այս երկրներ շատ ավելի քիչ ծավալներով է արտահանվել։ Ամենափոքր ծավալները եղել են դեպի Չեխիա (0,13 տոննա) և Բելգիա (1,6 տոննա)։