Foto

Ցանկանում եմ ունենալ երկիր՝ պարտավոր եմ անձամբ պայքարել և անձամբ աշխատել դրա շուրջ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Շատ են դեպքերը, երբ մարդիկ տեխնոկրատ են, ունեն խնդիրների լուծման ունակություններ, բայց, չգիտես ինչու, դիստանցավորվում են քաղաքականությունից: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Եվս մեկ անգամ շեշտեմ, որ սա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է և այստեղ մեր գիտակցումը հետևյալն է՝ ո՞վ, եթե ոչ ես: Ես ումի՞ց եմ հայրենիք պահանջում: Բացառապես ինձնից իրավունք ունեմ և պարտավոր եմ ինձնից պահանջել», - ընդգծել է նա, հավելելով՝  ցանկանու՞մ եմ ունենալ երկիր, ապա պարտավոր եմ անձամբ պայքարել և անձամբ աշխատել դրա շուրջ: