Foto

ՔԿ շենքից 590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորված Գոռ Թադևոսյանն ազատ է արձակվել

Aysor.am-ը գրում է․


Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ձերբակալված Գոռ Թադևոսյանն ազատ է արձակվել։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Գոռ Թադևոսյանը Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

ՀՀ գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո քննարկելու են վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։