Foto

Հայ աշակերտները ֆիզիկայի միջազգային օլիմպիադայումբրոնզե մեդալներ են նվաճել

Փարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ 

Հայաստանի թիմի ևս երկու ներկայացուցիչ՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ու  ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանն արժանացել են գովասանագրերի:

Օլիմպիադան անցկացվել է  հուլիսի 17-25-ը փորձնական և տեսական փուլերով։ Հայաստանի թիմում ընդգրկված է եղել նաև Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սմբատ Պողոսյանը:

Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանն ու Մեխակ Հայրապետյանը, իսկ որպես դիտորդ մասնակցել է նաև ՀԱՊՀ ավագ դպրոցի և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ֆիզիկայի խմբակավար Հովսեփ Կարապետյանը։