Foto

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են. Երևանի քաղաքապետարան

Երևանում ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են: Այս մասին հաղորդագրություն և տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանը:

«Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է անում քաղաքում:

Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և տեղափոխվել են պահպանվող առանձին տարածք»,- ասված է հաղորդագրության մեջ: