ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
«Փաստինֆո»-ին ՔԿ-ին հաղորդեցին, որ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:









