Foto

39-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի և ՊՊԳՎ Մաշտոցի պահպանության բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին Դավիթաշենի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։