Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության համայնքային ոստիկանութան գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տղամարդ է մահացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում գործող հացի արտադրամասի հետնամասում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Վ.-ի դին, դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հայտնել է, որ վնասվածքը ստացվե է ձախ աճուկային շրջանում՝ պատռված վերքի պատճառով:
Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պաասխանատու հերթապահ քննչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը էլեկտրական սկավառակասղոցով աշխատանքներ կատարելիս է եղել, երբ տեղի է ունեցել դեպքը: