Foto

Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ի հետ համագործակցության շուրջ մտահոգությունները․ ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը Հայաստանի հետ քննարկում է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հարցերը, որոշ խնդիրների շուրջ ունի մտահոգություններ։ Այս մասին Ալթայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ինչպես փոխանցել է ՌԴ փոխվարչապետը, Փաշինյանը հայտնել է Միշուստինին, որ Հայաստանը շարունակելու է աշխատանքը ԵԱՏՄ-ում։

Աղբյուրը՝ aysor.am