Foto

Արևմուտքը նպատակադրված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը դուրս բերել սեփական ուղու վրա․ Զախարովա

Արևմուտքը նպատակադրված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը դուրս բերել սեփական ուղու վրա, բայց մենք գիտենք՝ ուր է սովորաբար տանում այդ ուղին։ Այս մասին ասել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԱՄՆ-ն փորձում է միջամտել տրանսպորտային ապաշրջափակման գործընթացին: Ամերիկացիներն ասում են, մեջբերում եմ նրանց խոսքը, ունեն հարցի բացառիկ լուծում: Բայց գիտեք՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ պրոֆիլային աշխատանքային խմբի շրջանակում կատարված աշխատանքից բացի ոչ մի նոր բան նրանք առաջարկել չեն կարող: Հետևաբար՝ ստում են», - ասել է նա:

Աղբյուրը՝  tert.am