Foto

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են երկկողմ հարաբերությունները. ՌԴ կառավարություն

Ալթայում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:  Այս մասին հայտնում են ՌԴ կառավարությունից:

Նիկոլ  Փաշինյանը և  Միխայիլ Միշուստինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում։ 

Միշուստինը և Փաշինյանը նշել են տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծման կարևորությունը։

Աղբյուրը՝ tert.am