Foto

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է, Ռուսաստանը կողմ է երկրների միջև շուտափույթ խաղաղության հաստատմանը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին», - ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ` ասել է նա:

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում, ընդգծել է նա:

«Մենք ամեն կերպ աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը։ Մենք կպահպանենք մեր պատրաստակամությունը, անհրաժեշտության դեպքում, ցանկացած օգնություն ցուցաբերելու այս գործընթացին», - լրագրողներին ասել է Պեսկովը։