• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Պարզ խոսենք՝ դեռ բախվելու ենք հոսանքի հետ կապված խնդիրների. Սրբուհի Գալյան




Այն բոլոր չարաշահումները, որոնց մասին ժամանակին խոսվել է, մենք հիմա պետք է ձևացնենք, որ դրանք չեն եղել, այն բոլոր քննարկումները, որոնց մասին որ խոսվել է, որոնք նախորդել են տարբեր քաղաքական հայտարարություններ, մենք պետք է ձևացնենք, որ չեն եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՀԷՑ–ի շուրջ զարգացումներին։

«Խոսքը Ազգային ժողովի քննարկումների մասին է, որից հետո համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձինք հրաժեշտ են տվել իրենց աշխատանքին։ Այսինքն մենք այդ ամենը պետք է ձևացնենք, որ չի եղել և հարցերը ներկայացնենք այն համատեքստում, որում որ ներկայացվում են հիմա:

Չէ, այդպես ճիշտ չի, արդար չի, եկեք պարզ խոսենք: Եղել են չարաշխտումներ, մեր բոլոր քաղաքացիները բախվել են հոսանքի հետ կապված խնդիրների: Իհարկե պետք է շարունակեն դեռ բախվել, որովհետև որևէ խնդիր մեկ, երկու, երեք օրում չի լուծվում»,–ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ նույնպիսի քայլեր չեն արվում ջրի մատակարարումների հետ կապված, նախարարն արձագանքեց. «Իսկ ո՞վ է ասում, որ չեն արվում քայլեր կամ խոսակցություններ չկան այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Կառավարությունում ամեն օր որոշակի կոնկրետ խնդրի լուծման ուղղությամբ քննարկում է տեղի ունենում և կայացվում են համապատասխան որոշումներ։ Իսկ այն հարցը, որ մշտապես բարձրաձայնվում է՝ ինչու հիմա, կներեք, իսկ ե՞րբ, ե՞րբ է ճիշտ ժամանակը։

Յոթ տարի առաջ, եթե նայենք ժամանակագրությունը, տուժերի, տուգանքների ենթարկվել է համապատասխան կազմակերպությունը։ Եթե կումուլյատիվ նայենք այդ տուժերին, ինչու ոչ հիմա, ինչու հիմա չի պահը, ինչու էր դա երեկ, կամ ինչու է վաղը։ Մեկ տարի առաջվանից, այս հարցի հետ կապված քննարկումները սկսել են կրել առավել հաճախակի բնույթ, լսումներ են տեղի ունեցել Ազգային ժողովում և ամենաշատը հնչած հարցադրումը այն է, թե ինչու հիմա և ինչու չակերտների մեջ քաղաքական հայտարարություններից հետո։ Ոչ հարգելիներս այդպես չի եղել, եկեք ճշմարտությունը խոսենք, իրականում այդպես չի եղել»։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Նոր Սահմանադրության բովանդակությունը քննարկելը անհարգալից վերաբերմունք կլինի հենց ընդդիմության նկատմամբ. Բաբայան


    Կներեք, փողոցում չիչխան ու սունկ վաճառողից սկսած ցանկացած առևտուր պիտի հարկ գեներացնի


    Կասեցվել է «Իգիթ» ընկերության «Կաթնաշոռ 9%» և «Կարագ 82.5%» արտադրատեսակների արտադրությունը


    ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին


    Նրանք դատավոր են և պարտավոր են արդարադատություն իրականացնել ոչ թե իրենց, այլ ՀՀ-ի անունից


    Վճռաբեկ դատարանը մեկ որոշում կարող է կայացնել. Գայանե Պապոյան


    Մտահոգություն ունենք,որ չեզոքացնելու են Դավրթ Համբարձումյանի մասնակցությունը Մասիսի ընտրություններին


    ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի


    Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը


    Կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]