Foto

Վարդաշենցիների առօրյան, կենցաղն ու կյանքը մազից են կախված․ Սոնա Աղեկյան

Վարդաշենի հանրակացարանային շենքերի՝ վթարային վիճակում գտնվող պատերին անմիջապես մոտ կոյուղագծի փորվածք իրականացնելու որոշումը բացահայտում է կամ մասնագիտական ոչ կոմպետենտություն, կամ բացարձակ անտարբերություն մարդկանց կյանքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է  «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը:  «Տեղում առաջացող լրացուցիչ խորը ճաքերը կարող են արագացնել ողջ կառույցի փլուզումը՝ հատկապես հաշվի առնելով հանրակացարանների տարիքային վիճակը, խոնավության բարձր մակարդակը և հողաշերտի անկայունությունը։ Վարդաշենցիների առօրյան, կենցաղն ու կյանքը մազից են կախված։ Այս պայմաններում բնակիչների տարհանումն ու ապահով բնակարաններով փոխարինելը պետք է լինի անհապաղ պետական քայլ։  Ակնհայտ է, որ ներկայում շենքերի շինարարական փորձաքննություն չի իրականացվել, և աշխատանքների թուլտվության հիմքերը խիստ կասկածելի են։  Ի՞նչ է անհրաժեշտ անել. առաջարկում է «Մայր Հայաստան»-ը.  1. Անմիջապես կասեցնել կոյուղագծի կամ այլ ծանր տեխնիկայի աշխատանքները՝ մինչև անկախ փորձագիտական եզրակացություն չլինի։ 2. Կազմակերպել շենքի շտապ տեխնիկական փորձաքննություն՝ ներգրավելով անկախ շինարարական փորձագետների։ 3. Հրատապ լուծում տալ բնակիչների տեղավորման խնդրին, հատկապես երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց։ 4. Տեղեկացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Քաղաքապետարանին, ՀՀ կառավարությանը և պահանջել հասարակական վերահսկողություն»,- նշել է նա: