Foto

Սիրուշոյի հանգիստը՝ ընտանիքի և ընկերների հետ

Սիրուշոն այս ընթացքում մի փոքր ազատ ժամանակ է վերցրել՝ ընտանիքի եւ ընկերների համար։ Երգչուհին Instagram-ում կիսվել է ջերմ ու մտերմիկ լուսանկարերի շարքով, որոնցում երեւում է, թե ինչպես է անցկացնում ժամանակը ամուսնու, երեխաների եւ ընկերների հետ։

Առաջին կադրում նա եւ դուստրը՝ Զաբելը, հանգստանում են կանաչ խոտի վրա նստած, մեկ այլ տեսանյութում նրանք տաճարում են, մյուս կադրերում նրա որդիները ֆուտբոլ են խաղում․․․ Գեղեցիկ ծաղիկներ, խարույկ ու շուրջբոլորը կանաչ, եւ մտերիմ մարդիկ․ իդեալական հանգիստ՝ հենց Հայաստանում։  

«Այս ընթացքում ժամանակիս 100%-ը ընտանիքինս ու ընկերներինս էր...բնության մեջ, բնության հետ»,-հրապարակումը մակագրել է երգչուհին։