• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Այսօր այլևս սպասելու ժամանակը չէ, նախահարձակ եղե՛ք․ Դավիթ Անանյան

Մի ամբողջ ժողովուրդ, իր տիտղոսային և ոչ տիտղոսային քաղաքական ուժերով, հանրային գործիչներով և, ցավալիորեն, նաև հոգևոր առաջնորդներով հանդերձ, հայտնվել է մի տարօրինակ ու խոցելի վիճակում՝ համազգային սպասման անորոշ կեցվածքի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Սպասում ենք մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի, արդեն իսկ ազդարարված` բայցևայնպես անկանխատեսելի քայլերին, քաղաքական սառը հաշվարկներով պարուրված բեմադրված պոռթկումներին, հոգեխանգարմունքին հարող քմահաճություններին։ Սպասում ենք իր հերետիկոսների բանակին ուղղված նրա վերջնական հրամանատարական կոչին կամ աղաղակին`որպես Վեհարանի` մեր հոգևոր ինքնության վերջին սրբության, դեմ իր սրբապղծական արշավանքի մեկնարկ։

Եվ մինչ նա գործում է, մենք՝ ազգովի, սպասում ենք։ Որպես ազգ, որպես հանրություն, մենք՝ կամակոր միամտությամբ, ներքին տագնապի ու ամոթալի դողով, հույսներս դրել ենք նրա խելամտության հնարավոր փշրանքների վրա։ Մենք հույս ենք կապել նրա վախերի, նրա ճնշումների, նրա երերուն հաշվարկների հետ՝ մոռանալով, որ դա ինքնին արդեն խայտառակ պարտություն է մեզ համար։

Մենք երբեք չենք ակնկալել, որ Հայ Առաքելական Եկեղեցին կվերածվի քաղաքական ընդդիմության։ Ընդհակառակը՝ տարիներ շարունակ քննադատել ենք բոլոր նրանց, ովքեր փորձել են Եկեղեցու ներսում որոնել քաղաքական առաջնորդություն։ Բայց այսօր, երբ քաղաքական դաշտը խեղդվում է լռության, վախի և հաշվարկների մեջ, երբ պետությունը աղճատվելով վեր է ածվել մեկ մարդու կամքից կախված կառույցի, մեզ այլընտրանք չի մնացել։

Այսօր այլևս սպասելու ժամանակը չէ։ Անգործ սպասումը դառնում է ազգային բարոյալքում, արժանապատվության կորուստ, հոգևոր անզորության խորհրդանիշ։ Այժմ հոգևոր առաջնորդության ժամանակն է՝ ոչ որպես իշխանություն զավթելու փորձ, այլ որպես բարոյական ազդակ, որպես ժողովրդական արժանապատվության ոտքի կանգնեցում։

Սա արդեն հոգևոր լռության պահը չէ։ Սա հոգևոր ճշմարտության բարձրաձայնման պահն է։

Առաջնորդեցե՛ք, հովիվներ Հայոց, քանզի հոտը մոլորված է։

Նախահարձակ եղե՛ք, որովհետև սպասելու ամեն վայրկյանը դարձնում է մեզ ազգային կարկատաններ»,-գրել է Անանյանը։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով


    ՀԱՊԿ-ում մեզ ձայնի իրավունքից զրկել են, ասել էինք՝ չենք պատկերացնում էդ կառույցում մեր աշխատանքը


    Փեզեշքիանը և Էրդողանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, երկկողմ կապերի զարգացումը


    Մինչև 28 տարեկանների համար ձեռք կբերվեն երկարատև ազդեցության ինսուլիններ


    Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի թիմի դեմ խաղի համար


    Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե Վարդանյան


    Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել


    Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի 6 ամսով արտահանման արգելք՝ 2027 թ․ հունվարի 2-ից


    Գործ ունենք դժբախտ պատահարի հետ. անձը ՔԿՀ-ում չի բողոքել առողջական խնդրից, վիճակը վատացել է այդ օրը


    Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]