Foto

Իրանը և Ռուսաստանը Կասպից ծովում 3-օրյա զnրավարժություններ կանցկացնեն

Իրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) անձնակազմի մասնակցությամբ, հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի կողմից կազմակերպված CASAREX-2025 համատեղ ծովային որոնողական-փրկարարական վարժանքները կանցկացվեն Կասպից ծովում՝ վաղվանից (հուլիսի 21-ին – խմբ.) երեք օր շարունակ… Այս զորավարժությունները տեղի կունենան բանակի նավատորմի (Իրան – խմբ.), ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի նավատորմի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Tasnim-ը պարզաբանում է, որ զորավարժությունների նպատակը ծովային անվտանգության և Կասպյան երկրների նավատորմերի միջև փոխգործակցության մակարդակի բարձրացումն է։