Foto

Ռուսաստանում հուլիսի 19-20-ը թռիչքների սահմանափակումների պատճառով 134 ինքնաթիռ ուղևորվել է պահեստային օդանավակայաններ

Ռուսաստանում հուլիսի 19-20-ը թռիչքների սահմանափակումների պատճառով 134 ինքնաթիռ ուղևորվել է պահեստային օդանավակայաններ, հայտնում է Ռոսավիացիան։

Ըստ գերատեսչության, այժմ ռուսաստանյան բոլոր օդանավակայանները, բացի Կալուգայից (Գրաբցևո), ընդունում և ուղարկում են չվերթներ։

«Անցած սահմանափակումների ժամանակահատվածում (հուլիսի 19-20) 134 ինքնաթիռ է ուղևորվել պահեստային օդանավակայաններ.

Շերեմետևո՝ 78,
Վնուկովո՝ 45,
Դոմոդեդովո՝ 8,
Ժուկովսկի՝ 3։

Ավիաընկերություններն ու օդանավակայաններն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ թռիչքների կանոնավոր չվացուցակին արագ վերադառնալու համար։

Իրավիճակը կառավարելի է, ավիաընկերություններն ունեն բավարար ռեսուրսներ՝ ստեղծված պայմաններում աշխատելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։