Foto

Լոս Անջելեսում մեքենա է մխրճվել ամբոխի մեջ, վիրավորվել է առնվազն 20 մարդ

Շաբաթ առավոտյան Լոս Անջելեսի Սանտա Մոնիկա բուլվարում մեքենա է մխրճվել ամբոխի մեջ, ինչի հետևանքով առնվազն հինգ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդում է NBC News-ը։

Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ առնվազն 20 մարդ վիրավորվել է։

Չորսից հինգ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ութից տասը՝ ծանր, իսկ 10-ից տասնհինգը՝ բավարար վիճակում։