Foto

Իրաքում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Քրդստանի բանվորական կուսակցության անդամ է սպանվել

Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Իրաքի Սուլեյմանիա քաղաքի մոտ Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) մեկ անդամ է սպանվել, իսկ մեկ ուրիշը վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրներին։

Նշվում է, որ անօդաչու սարքը «չի նույնականացվել»։

Ըստ աղբյուրների՝ սա նմանատիպ առաջին հարձակումն է վերջին մի քանի ամիսների ընթացքում։