Foto

Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և կլինի. Արա Աբրահամյան

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և կլինի, սա բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ նրա քաղաքացիների շահերից. այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն չեն կարողանան ապահովել Հայաստանի անվտանգությունը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և կլինի։ Սա ճիշտ կլինի, սա հայերի, հայկական պետության շահերից է բխում», - ասել է Աբրամյանը։

Նա նաև նշել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գործում երկրի շահերից ելնելով։

«Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից կամ չմասնակցի հաջորդ ընտրությունների», - նշել էր Աբրամյանը։