Foto

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից (տեսանյութ)

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է։ Այս մասին հայտնում են Երւևանի քաղաքապետարանից։

Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը,

Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը,

Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը,

Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 հասցեին կից ինքնակամ շինությունը:

Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:

Առավել մանրամասն՝  տեսանյութում։