Foto

Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար

ՀՀ նախագահի հրամանագրով  Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Համբարձում Մաթեւոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»։

Նա այդ պաշտոնում փոխարինել է Հակոբ Սիմիդյանին։ 

Մինչ նշանակումը վարչապետի գլխավոր խորհրդականն էր։