Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, դերասան Գնել Սարգսյանը հայտարարել է, որ հուլիսի լույս 16-ի գիշերը հարձակման է ենթարկվել իր տան մուտքի մոտ։ Նա կատարվածի մասին խոսել է ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում, որտեղ նրա դեմքին բռնության հետք է երեւում, սակայն այլ վնասվածքներ տեսանելի չեն։
Տեսանյութում Սարգսյանը հայհոյախառն սպառնալիքներ է հնչեցրել թե՛ հարձակվողի, թե՛ իր խոսքերով՝ նրան ուղարկած անձի հասցեին՝ նշելով, որ վերջիններիս «լավ կլինի հրաժեշտ տան իրենց ընտանիքներին»։ Նա տեղի ունեցածը որակել է որպես խուլիգանություն։